22 սեպտեմբերի 2012 - 12:37 AMT
Սեպտեմբերի 22-ին նշվում է Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը

Սեպտեմբերի 22-ին նշվում է Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը(World Carfree Day), որի կարգախոսն է «Քաղաքը որպես տարածք մարդկանց համար, տարածք կյանքի համար»:

Առաջին անգամ ակցիան նշվել է 1998թ.: Այն ժամանակ միջոցառմանը մասնակցեց ընդամենը մոտ երկու տասնյակ քաղաք:

Ակցիայի հայրենիքում՝ Ֆրանսիայում, այդ օրն ավանդաբար Փարիզի կենտրոնական մասը փակվում է ավտոմոբիլային տրանսպորտի համար: Փողոցներում կարելի է տեսնել միայն տաքսիներ և էլեկտրոմոբիլներ, կամ հեծանիվներ:

.Շատ քաղաքներում տեղի են ունենում յուրօրինակ հեծանվային ցույցեր: