22 սեպտեմբերի 2012 - 14:06 AMT
Ուկրաինայում նշել են Հայաստանի Անկախության օրը

Սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցան հանդիսություններ նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Այս տարի Անկախության օրվան նվիրված ավանդական ընդունելությանը նախորդել է դասական երաժշտության համերգը:

Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, տոնական համերգին մասնակցել են Ուկրաինայի և Հայաստանի դասական երաժշտարվեստի ներկայացուցիչներ՝ Գերման Մակարենկոն, Սուսաննա Չախոյանը, Եվգենի Սավչուկը, Մարինե Մովսիսյանը, Արմեն Կոստանդյանը, Անդրեյ Դորոֆեև-Բաբայանցը: Հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատուրյանի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Կարեն Խաչատուրյանի ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա էին կառավարության, Գերագույն ռադայի, Ուկրաինայի հայերի միության, մտավորականության և հասարակայնության ներկայացուցիչներ: