22 սեպտեմբերի 2012 - 14:28 AMT
Ինքնաթիռը, որտեղ գտնվում էր Ռոմնիի կինը, շտապ վայրէջք է կատարել

Ինքնաթիռը, որտեղ գտնվում էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կինը՝ Էննը, շտապ վայրէջք է կատարել, ինչպես պարզ է դարձել, օդաչուների խցիկում բռնկման պատճառով, շաբաթ օրը հայտնել է TMZ-ն՝ հրշեջ ծառայության ներկայացուցչի վրա հղումով:

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել:

«Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է»,-գրել է Twitter-ում հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, որը ևս ինքնաթիռում է եղել:

Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են վթարային ծառայության աշխատակիցները:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 6-ին: