22 սեպտեմբերի 2012 - 14:39 AMT
Նախագահը շնորհավորել է ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին` 85-ամյակի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հետագա արգասաբեր գործունեություն: