22 սեպտեմբերի 2012 - 15:31 AMT
Զինյալ ակտիվիստները գրոհել են ռազմականացված խմբավորումների բազաները Բենգազիում

Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը զինյալների կողմից Լիբիայի երկրորդ քաղաք Բենգազիում գրոհայինների ռազմակայանների գրոհի ժամանակ առնվազն 4 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են: Ինչպես հաղորդել է Բի-բի-սին, հարձակման են ենթարկվել «Անսար աշ Շարիա» և «Բրիգադ Ռաֆ Ալլահ ալ Գահատի» խմբավորումների օբյեկտները:

Բռնությունը բռնկվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 14-ին քաղաքում բողոքի ակցիաներ անցան տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, որոնք պահանջում էին վերջ դնել զինյալ խմբավորման ակտիվությանը, այդ թվում նաև «Անսար աշ Շարիա»-ի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բենգազիում սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Լիբիայի ժամանակավոր կառավարությունը գրոհայիններին սանձելու պահանջի մեծ ճնշման տակ է հայտնվել