
Ճապոնական «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկում մշակված միջուկային վառելիքով ավազանի մեջ է ընկել խոշոր մետաղյա կառույց: Ինչպես հաղորդել է ԱԷԿ-ի օպերատոր ընկերություն «Տոկիո էլեկտրիկ փաուերը», կայանի աշխատողներից ոչ մեկը չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ «Տոկիո էլեկտրիկ փաուերի» աշխատողները հատուկ ամբարձիչի օգնությամբ հանում էին ցեմենտի բեկորներն ավազանից: Կռունկը դիպչել է ավազանի եզրին գտնվող մետաղյա գերանին, որն ընկել է ցած:
Վթարը չի հանգեցրել ոչ ավազանի սառեցման համակարգի, ոչ ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկի առանցքային հանգույցների աշխատանքի խափանումների: