22 սեպտեմբերի 2012 - 17:06 AMT
Ղպտիների եպիսկոպոսները կոչ են անում չմեղադրել ղպտիներին սկանդալային ֆիլմին առնչության մեջ

Ղպտիների եպիսկոպսները, ովքեր ներկայացնում են այդ քրիստոնեական եկեղեցին Եգիպտոսի սահմաններից դուրս, կոչ են արել չմեղադրել բոլոր քրիստոնյա ղպտիներին «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմին առնչություն ունենալու մեջ:

«Մենք հերքում ենք որոշ իսլամական շարժումների կողմից քրիստոնյա ղպտիների հասցեին բոլոր մեղադրանքները, ովքեր բնակվում են արտասահմանում»,- ասվում է 8 եպիսկոպոսների նամակում` ուղղված Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին:

«Բոլոր քրիստոնյա-ղպտիների հասցեին մեղադրանքներն այդ ֆիլմին մասնակցության մասին հանգեցնում է եգիպտական ժողովրդի պառակտմանը և ուղղված են Եգիպտոսի ներսում միջկրոնական տարաձայնությունների բորբոքմանը»,- ասվում է նամակում: