22 սեպտեմբերի 2012 - 17:31 AMT
Աֆղանստանում արգելք է դրվել պակիստանական թերթերի և ամսագրերի ներմուծման վրա

Աֆղանստանում արգելք է սահմանվել պակիստանական թերթերի և ամսագրերի ներմուծման և ընթերցանության վրա, հաղորդում է Պաժվակ լրատվական գործակալությունը` մեջբերելով երկրի ՆԳՆ պաշտոնական հրահանգը:

«Տպագիր ԶԼՄ-ներում պարունակվող տեղեկատվությունը, որը հրատարակվում է Պակիստանի տարածքում, հակասում է իսլամական բարոյականության նորմերին, աֆղանական մշակութային և համազգային արժեքներին»,- նշում է երկրի ՆԳՆ-ը:

ՆԳՆ-ը պակիստանական մամուլում հրապարակումներն անվանել է աֆղանական իշխանությունները, անվտանգության ուժերը և ISAF-ը վարկաբեկող` գնահատելով դրանք որպես աֆղանական համամարդկային արժեքների ոտնահարում: