14 մարտի 2005 - 11:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժիբրայիլ Ժաարայի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը ցավակցություն է հայտնել` Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կապակցությամբ: «Մենք ինքներս մեր մաշկի վրա զգացել ենք ահաբեկության հետեւանքները ու գիտենք, թե դա ինչպիսի ծանր կորուստ է: Վստահ եմ, որ ժողովրդի կյանքը, ի վերջո, կվերադառնա իր բնականոն հուն»,-նշել է պաշտպանության նախարարը: Լիբանանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ցավակցության համար ու ավելացրել է, որ «հայ ժողովուրդը, ի դեմս Ռաֆիկ Հարիրիի, կորցրեց մեծ բարեկամի: Անդրադառնալով Լիբանանում տիրող իրավիճակին, Ժեբրաիլ Ժաարայը խնդրել է Սերժ Սարգսյանին քննարկել մասնագետ ականազերծողների խումբ Լիբանան ուղարկելու հարցը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: