22 սեպտեմբերի 2012 - 17:53 AMT
MTV-ի փառատոնին չմասնակցած երիտասարդներն անկարգություններ են կազմակերպել Մադրիդում

Շաբաթ օրը ոստիկանների և երիտասարդության բախումների արդյունքում տուժել են առնվազն 60 հոգի: Երիտասարդները դժգոհ են եղել, որ իրենց թույլ չեն տվել ներկա գտնվել MTV Madrid Beach երաժշտական փառատոնին: Այդ մասին հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Շուրջ հազար մարդ, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել փառատոնին տեղերի անբավարար լինելու պատճառով, ոստիկանության աշխատողների վրա սկսել են նետել շշեր և այլ առարկաներ: