22 սեպտեմբերի 2012 - 17:57 AMT
Սիրիացի գրոհայինները հարձակվել են Լիբանանի սահմանապահ ուղեկալի վրա

Լիբանանյան զինծառայողները հետապնում են սիրիական գրոհայիանների ջոկատի Ջուրուդ Էրսալ տեղանքում: Ինչպես ասվում է Լիբանանի ՊՆ հաղորագրությունում, գրոհայիններն այսօր առավոտյան հարձակվել են սահմանապահ ուղեկալներից մեկի վրա:Գնդակոծության արդյունքում զինվորներից ոչ մեկը չի տուժել:

Լիբանանցի զինվորականները նշում են, որ «թույլ չեն տա Լիբանանը ներքաշել առճակատման մեջ, որը տեղի է ունենում հարևան պետություններում»:

Միջադեպը տեղի է ունեցել Նասիբ սահմանամերձ անցումի մոտ: Իշխանությունների կողմից ձերբակալված իսլամիստները պատկանում են ֆանատիկ սալաֆիտների կազմակերպությանը: