22 սեպտեմբերի 2012 - 18:11 AMT
Աֆղանական Գելմենդ նահանգում մահացել են երկու բրիտանացի զինծառայողներ

Երկու բրիտանացի զինծառայողներ ուրբաթ օրը մահացել են աֆղանական Գելմենդ նահանգում` հասցնելով Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի կորուստների թիվը 432-ի: Ինչպես հաղորդում է Պաժվակ գործակալությունը, երկու զինվորականներն էլ մահացել են մարտական աշխատանքի հետ չկապված միջադեպերում: Մեկը սպանվել է Նադ Ալի գավառում, երկրորդը` բրիտանական զորքերի Camp Bastion բազայում: