23 սեպտեմբերի 2012 - 16:27 AMT
ՀԱՀ-ում զոհվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Քորրի Սանդերսը

Նախկին հարավաֆրիկյան ծանրքաշային բռնցքամարտիկ և աշխարհի չեմպիոն Քորրի Սանդերսը մահացել է սեպտեմբերի 23-ին այն բանից հետո, ինչ մահացու վիրավորվել է ռեստորանի կողոպուտի ժամանակ, որտեղ տոնում էր դստեր ծննդյան տարեդարձը:

Սեպտեմբերի 22-ին բռնցքամարտիկը տոնում էր դստեր 21-րդ տարեդարձը, երբ ռեստորան են ներխուժել 3 զինված կողոպտիչներ, ովքեր անկանոն կրակ են բացել: Արդյունքում 46-ամյա Սանդերսը վիրավորվել է, իսկ կողոպտիչները վերցրել են նրա դստեր հեռախոսն ու անհետացել, հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը: