Չինաստանը որոշել է չեղյալ համարել հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 40-ամյակին: Արարողությունը պետք է կայանար սեպտեմբերի 27-ին:
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ հայտարարել էր, որ Տոկիոն խանգարում է արարողությանը, քանի որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է ազգային դարձնել Սենկակու կղզիները, որոնք Չինաստանում Դյաոյույդաո են կոչվում: Այս մասին հաղորդում է Բի-բի-սին:
Երկու երկրների հարաբերությունների մեջ լարվածությունն ավելացել է կղզիների կարգավիճակի հարցի պատճառով: