23 սեպտեմբերի 2012 - 17:29 AMT
Բելառուսիայի խորհրդարանական ընտրությունները կայացած են համարվում

Բելառուսիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են: ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն, Մոսկվայի ժամանակով 15:00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը:

Ամենաշատը քվերակել են Վիտեբսկի (57,5%) և Գոմելսկի (56,5%) շրջաններում: Ամենաքիչ ակտիվությունը ցուցաբերում են Մինսկի բնակչները. ընտրատեղամասեր է ներկայացրել ընտրացուցակներում ներառված ընտրողների 39.7 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: