24 սեպտեմբերի 2012 - 12:06 AMT
Մոսկվայի հայ երիտասարդները «Ոսկե նուռ» փառատոնի շրջանակներում նշել են Անկախության օրը

Սեպտեմբերի 21-ին Հեղափոխության հրապարակում՝ Մոսկվայի կենտրոնում, «Ոսկե նուռ» փառատոնի շրջանակներում Հայաստանի Անկախության օրվա առթիվ Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիան զանգվածային ակցիա է կազմակերպել: Մոսկվայի ժամանակով 18:00-ին օդ են արձակվել հայկական դրոշի գույներին համապատասխան փուչիկներ: Ցանկացողները կարող էին թերթիկի վրա գրել իրենց մաղթանքները Հայաստանին, այնուհետև այդ ուղերձները կապվել են ժավավենին և արձակվել օդ:

«Ոսկե նուռ» տոնավաճառը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-23-ին Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Միջոցառման հյուրերը կարող էին այցելել հայ և ռուս վարպետների աշխատանքների ցուցահանդես, գնահատել հայկական ճաշատեսակների համերի ողջ գամման, ինչպես նաև մասնակցել մշակութային ծրագրի հայ և ռուս աստղերի մասնակցությամբ: