24 սեպտեմբերի 2012 - 11:32 AMT
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը «երջանիկ կլինի», եթե կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը

«ԱՄՆ կառավարության նպատակն է ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ շփումներից պարզ է, որ այս հակամարտության լուծումը ԱՄՆ համար առաջնային խնդիրներից է»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ըստ նրա, ինքը «երջանիկ կլինի, եթե իր կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարելու ժամանակահատվածում հաջողվի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը», գրում է AZE.az-ը` հավելելով, որ դեսպանը ջանքեր կներդնի ԵԱՀԿ ՄԽ հովանավարությամբ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շրջանակներում խնդիրները լուծելու համար: