24 սեպտեմբերի 2012 - 10:58 AMT
Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 15-ին կվերադառնա կորտ

Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ծանր վնասվածքից հետո արդեն սկսել է մարզվել: Դևիսի գավաթի կիսաեզրափակչից հետո, հայտնի է դարձել, որ նա բաց կթողնի Շանհայի Մաստերսը: Սակայն տվյալ պահին նրա անունը մասնակիցների ցուցակից հանված չէ:

Նալբանդյանը կորտ կվերադառնա հոկտեմբերի 15-ին և հանդես կգա Ստոքհոլմի առաջնությունում, որը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը:

Դրանից հետո արգենտինացի թենիսիստը կխաղա Վալենսիայում և Փարիզի Մաստերսում, հաղորդում է Դավիթ Նալբանդյանի երկրպագուների պաշտոնական կայքը: