24 սեպտեմբերի 2012 - 18:15 AMT
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացի է անհետացել

ՀՀ Ոստիկանությունը փնտրում է ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Իվան Շեբետինին: Նա սեպտեմբերի 14-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, այնուհետև գնացել է Արցախ: Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին, զանգահարել է հարազատներից մեկին և հայտնել, որ գտնվում է «Երևան» ե/գ կայարանի տարածքում, ինչից հետո անհայտ կորել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են նրա արտաքին նկարագիրը. հասակը` 175-177 սմ, ամրակազմ, կլոր դեմքով, սև մազերով, շագանակագույն աչքերով:

Իվան Շեբետինը տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ: Իվան Շեբետինի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունից խնդրում են խնդրում ենք զանգահարել ոստիկանության Էրեբունու բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 010-57-09-33, 010-45-02-02, 077-94-00-00: