24 սեպտեմբերի 2012 - 18:20 AMT
PSY-ի «Gangnam Style» տեսահոլովակը ամենասիրվածն է YouTube-ում

Կորեացի ռեփեր PSY-ի «Gangnam Style» տեսահոլովակը ամենադիտվածն է YouTube-ում: Տեսահոլովակն իր ավելի քան 2 միլիոն like-երով (2 300 102) գերազանցել է LMFAO-ի «Party Rock Anthem» (1 574 963), Ջասթին Բիբերի «Baby» (1 327 147) և Ադելի «Rolling in the Deep» (1 245 641) տեսահոլովակների ցուցանիշները: Արդյունքում տեսահոլովակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է aceshowbiz.com-ը:

Այդուհանդերձ, դիտումների քանակով (263 713 703) հուլիսի 15-ին տեղադրված տեսահոլովակը դեռևս զիջում է Ջասթին Բիբերի «Baby»-ին (781 548 139):