16 մարտի 2005 - 07:30 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ»
«Եթե Հայաստանը չդադարեցնի սադրանքները ճակատային գծում, ապա Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու իրավունք կունենա: Մենք արդեն չենք կարող հանգիստ նայել թե ինչ է կատարվում ճակատային գծում: Ժամանակն է կոնկրետ միջոցներ ձեռնարկել եւ ապագայում ռազմական գործողությունների վերսկսման համար ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ կկրի Հայաստանը»,-«Կովկասյան հանգույցին» հայտարարել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում: Մեկնաբանելով «վերջին իրադարձությունները շփման գծում» Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին հայտարարել է, թե «այն ամենը, ինչ տեղի է ունենում ճակատային գծում վկայում է, որ գրավյալ ադրբեջանական հողերը կարող են ազատագրվել միայն ռազմական ճանապարհով, եւ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել մեր հասարակության մարտական ոգին բարձրացնելու համար»: