24 սեպտեմբերի 2012 - 20:59 AMT
iPhone5-ի առաջին օգտագործողներն արդեն դժգոհում են քերծվածքների և ճաքերի առկայությունից

iPhone5 սմարթֆոնի առաջին գնորդները դժգոհում են, քանի որ փաթեթավորումից նոր հանված հեռախոսների վրա առկա են ճաքեր և քերծվածքներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նորույթի գնորդներից ոմանք, որբաթ օրը մեկնարկած վաճառքից հետո, հիասթափությամբ փաստել են, որ տուփը բացելուց հետո արդեն վնասված հեռախոսներ են հայտնաբերել:

Ենթադրվում է, որ թերությունների պատճառը կարող է գործարանում լինել:

Apple ընկերությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որ առաջին հանգստյան օրերի ընթացքում, վաճառվել է 5 մլն հեռախոս: