24 սեպտեմբերի 2012 - 20:27 AMT
Թբիլիսիում շարունակվում են բանտարկյալների հանդեպ բռնությունների կիրառման դեմ ուղղված ակցիաները

Թբիլիսիում այսօր նոր թափով են վերսկսվել ուսանողների և երիտասարդության բազմահազարանոց ցույցերը` ուղղված բանտերում բանտարկյալների հանդեպ բռնությունների կիրառմանը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ հավաքված ուսանողների զանգվածային ցույցն ուղղվել է դեպի Վրաստանի ՊՆ շենքը, որտեղ պահանջել են նախարար Դմիտրի Շշաշկինի հրաժարականը, ինչպես նաև նրան պատասխանատվության ենթարկել:

Ըստ ցուցարարների Շաշկինը մասնակցել է այն դաժանություններին, որոնք բազմաթիվ տարիների ընթացքում իրականացվել են վրացական բանտերում:

ՊՆ մոտ ակցիայից հետո, ցույցի մասնակիցները տեղափոխվել են Արդարադատության տան մոտ` ի նշան համակարծության այն ուսանողների, որոնք արդեն 3 օր անընդմեջ հացադուլ են անում այնտեղ` պահանջելով պատասխանատվության ենթարկել և պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մեջ: