Սեպտեմբերի 20-ին Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվեցին մեր երկրների ավանդական բարեկամական կապերը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ներառյալ` տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները: Արտահայտվեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հարցում երկկողմ հետաքրքրվածությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման առթիվ:
Իվան Մրկիչը, ընդունելով ՀՀ դեսպանի կողմից փոխանցված` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան այցելելու հրավերը, հայտնեց մինչև ընթացիկ տարվա վերջ այցն իրականացնելու վերաբերյալ իր տրամադրվածությունը: