16 մարտի 2005 - 08:54 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Վիեննայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում առկա իրավիճակի մասին ԵԱՀԿ առաքելության զեկույցին եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետներին առնչվող հարցերի քննարկում: