25 սեպտեմբերի 2012 - 12:15 AMT
Կադետների ԵԱ հայ սամբիստները նվաճել են 2 բրոնզե մեդալ

Հայաստանի սամբոյի հավաքականը սեպտեմբերի 21 24-ը Տալինում (Էստոնիա) մասնակցել է կադետների Եվրոպայի (15-16 տարեկան պատանիներ և աղջիկներ) 1-ին բաց առաջնությանը:

Հայ սամբիստներին հաջողվել է նվաճել երկու բրոնզե մեդալ: Պատվոհարթակի 3-րդ աստիճանին են կանգնել Սուրիկ Հակոբյանը (42 կգ) և Էռնեստ Հայրապետյանը (55 կգ), PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: