25 սեպտեմբերի 2012 - 13:29 AMT
Արամ Սարգսյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել նախագահական ընտրությունների ժամանակ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել և միասնական թեկնածու առաջադրել 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: «Առկա քաղաքական ուժերն այնքան մեծ հավակնություններ ունեն, որ հազիվ թե կարողանան միավորվել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

Սարգսյանը նաև հավելել է, որ չի կարծում, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմության միակ թեկնածուն: «Հազիվ թե Քոչարյանը կարողանա միավորել ընդդիմությանը: Մասնատել կարող է, բայց միավորել` դժվար թե»,- նշել է նա:

Սարգսյանի խոսքով, Քոչարյանն իր բոլոր քայլերը լավ հաշվարկում է, եթե նա իր հաղթանակի վերաբերյալ կասկածներ ունենա, հազիվ թե առաջադրի իր թեկնածությունը: