25 սեպտեմբերի 2012 - 16:35 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ղարաբաղյան գործընթացը

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ հատուկ կայքը, զրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակվել անդրկովկասյան խնդրի շուրջ՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակը: