25 սեպտեմբերի 2012 - 17:09 AMT
Հայաստանում կարող է Baskin Robbins ցանցի սրճարան բացվել

Baskin Robbins սրճարանների ցանցը մտադիր է 2012-13թթ. շուրջ 100 նոր սրճարաններ բացել Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում, հայտնել է ամերիկյան ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության գլխավոր տնօրեն Ագնեսա Օսիպովան:

2013թ. ընկերությունը մտադիր է մոտ 50 նոր կետ բացել: «Մեծ հետաքրքրություն կա Լիտվայում, լուրջ բանակցություններ են ընթանում Մոլդովայի հետ: Հետաքրքրվում են Թուրքմենստանը, Բելառուսն ու Հայաստանը: Բանակցություններ են գնում: Մենք մտադիր ենք բացվել արդեն 2013 թվականին, սակայն սա մոտավոր ժամկետ է»,-ասել է Օսիպովան: