25 սեպտեմբերի 2012 - 17:30 AMT
Միրչա Լուչեսկու. «Դնեպրի» հետ ծանր խաղ է սպասվում

«Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն գովել է իր թիմին և իր ակնկալիքներով է կիսվել «Դնեպրի» հետ խաղից առաջ Ուկրաինայի պրեմիեր լիգայում:

«Շախտյորը» փորձ է կուտակել, ֆուտբոլիստները մերվել են ու մշտապես բարձրացնում են իրենց արժեքը: Այս ամենը ճիշտ որոշումների արդյունք է, որոնք ժամանակին կայացվեցին: Մեզ վնասվածքներն էլ չեն խանգարում: Արդյո՞ք մենք ապահովել ենք ոսկե դուբլը: Ամեն ինչ կարող է պատահել, ինչ ասես»,-խոստովանել է Լուչեսկուն:

Մարզիչը խոստովանել է, որ «Դնեպրը» լավ մարզավիճակում է՝ նրա հետ խաղն ավելի ծանր կլինի, քան «Դինամոյի»: