25 սեպտեմբերի 2012 - 17:39 AMT
Օբաման ՄԱԿ ԳՎ-ում կխոսի Մերձավոր Արևելքում փոփոխությունների մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ ԳՎ-ում կխոսի Մերձավոր Արևելքում փոփոխությունների մասին, ինչպես նաև կանդրադառնա հակաիսլամական տեսանյութի պատճառով մահմեդական երկրներում տեղի ունեցած ցույցերին:

Նախապես հրապարակված նրա ելույթի հատվածներում անկարգությունները, որոնց ժամանակ այրվում էր ԱՄՆ դրոշը, նա անվանել է հարձակումներ այն գաղափարների վրա, որոնց վրա հիմնված է ՄԱԿ-ը:

Օբաման նշում է նաև, որ ԱՄՆ-ն նախկինի պես կաշխատի թույլ չտալ, որպեսզի Իրանը միջուկային զենք ստեղծի, հայտնում է BBC Ռուսական ծառայութունը: