25 սեպտեմբերի 2012 - 19:19 AMT
Հայտնաբերվել է Չինգիզ Այթմատովի անհայտ վեպը

Խորհրդային գրականության դասական, Ղրղզստանի ժողովրդական գրող Չինգիզ Այթմատովի դուստրը հաղորդել է, որ հոր գրասենյակում հայտնաբերել է դեռևս անհայտ վեպի ձեռագիրը:

Ինչպես հաղորդում է Շիրին Այթմատովան, չհրապարակված վեպը կոչվում է «Հողն ու սրինգը»: Այն պատմում է մի մարդու մասին, ով Մեծ Չույսկի ջրանցքի կառուցման ժամանակ գտել է Չույսկի Բուդդայի մեծ արձան:

Այթմատովան ենթադրում է, որ հայրը չի համարձակվել հրապարակել գիրքը, քանի որ «դա չափազանց ազատ արձակ էր այն ժամանակվա համար»:

Այթմատովայի խոսքով, ծրագրվում է մեկ տարվա ընթացքում ռուսերենով հրապարակել գտնված վեպը, ապա թարգմանել այն անգլերենով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: