25 սեպտեմբերի 2012 - 17:50 AMT
Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը և 16.1-րդ կետը` որոշում եմ.

1. Վիկտոր Դալլաքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին: