17 մարտի 2005 - 06:36 AMT
ԱՄՆ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ, ԿԵՂԾ ԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալ, կեղծ փողերի հայտնաբերման փորձագետ Քեւին Բոդենը Հայաստանում դասընթացներ է անցկացնում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Բոդենը Երեւանում սեմինարներ է անցկացնում Հայաստանի իրավապահ աշխատակիցների, բանկային ոլորտի եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների համար: Դասընթացների ժամանակ Բոդենը ծանոթացնում է ԱՄՆ կեղծ դոլարների հայտնաբերման նոր տեխնոլոգիաների հետ: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Հայաստանին է հատկացրել նաեւ դրամանենգերի դեմ պայքարի համար սարքավորումներ: Մասնավորապես, Բոդենը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը թվային տեսախցիկ եւ հզոր մանրադիտակ է հանձնել, եւս երկու տեսախցիկ է նվիրվել «Ինտերպոլի» երեւանյան գրասենյակին: