25 սեպտեմբերի 2012 - 18:22 AMT
Էկվադորը փոխզիջումային լուծում է առաջարկում Բրիտանիային Ասանժի գործով

Էկվադորը փոխզիջումային լուծում է առաջարկում Բրիտանիային Ջուլիան Ասանժի գործով, որին ապաստան է տրվել այդ երկրի լոնդոնյան դեսպանատանը, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն մտադիր է «Ասանժի խնդիրը» քննարկել իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ ՄԱԿ ԳՎ շրջանակում Նյու Յորքում:

Փոխզիջումային տարբերակն ենթադրում է, որ Բրիտանիայի իշխանությունները Ասանժին «անվտանգ մեկնում» կապահովի Շվեդիա, որտեղ նա կրկին կլինի Էկվադորի դիվանագիտական պաշտպանության տակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: