25 սեպտեմբերի 2012 - 18:07 AMT
Հայաստանի անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցել են ավելի քան 40 հաշմանդամներ

Սեպտեմբերի 25-ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցել են ավելի քան 40 հաշմանդամներ: Մեկնարկելով Հանրապետության հրապարակից`մասնակիցները հասել են մինչև Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հուշահամալիրին:

Վազքարշավը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ:

Միջոցառմանը մասնակցել են հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունները՝ մարզիկներ Հայաստանի ազգայի պարալիմպիկ կոմիտեից, Խուլերի հայկական սպորտային կոմիտեից և “Հայկական հատուկ օլիմպիադաներ” հասարակական կազմակերպությունից:

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված հաշմանդամների վազքարշավը կազմակերպվում է արդեն 2-րդ անգամ՝ ձևավորելով լավ ավանդույթ հաշմանդամային սպորտի մասսայականացման գործում: