25 սեպտեմբերի 2012 - 20:46 AMT
Թուրքական Թունջելի քաղաքում հզոր պայթյուն է որոտացել

Գրեթե 5 զինծառայողներ են զոհվել պայթյունի արդյունքում, որը որոտացել է Թուրքիայի արևելքում տեղակայված Թունջելի քաղաքում, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղելով Թուրքիայի հատուկ ծառայությունների իր աղբյուրին:

Ասոշիեյթիդ Պրեսս գործակալությունը, հղելով տեղական ԶԼՄ-ներին, հաղորդում է 7 զոհերի մասին: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ թուրքական ռազմական շարասյունն անցել է ականապատ ավտոմեքենաների կողքով:

Միջադեպը տեղի է ունեցել աշխույժ ավտոճանապարհին, որը կապում է քաղաքի երկու շրջաններ: Դեպքի վայր են ժամանել «Շտապ օգնության» ավտոմեքենաների և հրշեջների մեծ քանակություն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: