25 սեպտեմբերի 2012 - 20:56 AMT
Մանկահասակ մահապարտը հանձնվել է աֆղանական ոստիկանությանը

Աֆղանական Գիլմենդ նահանգի ոստիկանական բաժանմունք է եկել 12-ամյա մի տղա, ով պատմել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները նախապատրաստել են նրան ինքն իրեն պայթեցնելուն:

Երեխայի խոսքով, մոջահեդները նրան 3 ամիս առաջ տարել են լեռներ` ՆԱՏՕ-ի արշավի ժամանակ նրա ծնողների սպանությունից հետո:

Գրոհայինները սպառնացել են սպանել երեխային, եթե վերջինս հրաժարվի մահապարտ դառնալ, իսկ առաջադրանքը կատարելու դիմաց խոստացել են, որ նա կհայտնվի դրախտում:

Մինչ օրս «Թալիբան» շարժումը հերքում էր, որ մանկահասակ երեխաներին օգտագործում է որպես մահապարտ-ահաբեկիչներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: