25 սեպտեմբերի 2012 - 21:37 AMT
Բարաք Օբամա. Մենք ցանկանում ենք գտնել իրանական խնդրի դիվանագիտական լուծում, ինչի համար դեռևս ժամանակ կա, սակայն այն անսահմանափակ չէ

ԱՄՆ նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը դեռևս ժամանակ ունի` Իրանական միջուկային ծրագիրը լուծելու համար, սակայն ժամանակն անսահմանափակ չէ, գրում է Ինտերֆաքսը:

«Մենք ցանկանում ենք գտնել իրանական խնդրի դիվանագիտական լուծում: Դրա համար դեռևս ժամանակ կա, սակայն այն անսահմանափակ չէ»,-ասել է նա` հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Օբաման հայտարարել է. «Մենք չենք կարողանա զսպել Իրանին, որը տիրանալու է միջուկային զենքին: Իրանը ոչնչացմամբ է սպառնալու Իսրայելին, սպառնալու է Պարսից ծոցի երկրների անվտանգությանն ու համաշխարհային տնտեսության կայունությանը: Իրանը կարող է միջուկային սպառազինության մրցավազք սկսել տարածաշրջանում և ստիպել այլ երկրներին խախտել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Հենց այդ նպատակով բազմաթիվ երկրներ Իրանից հաշվետվություն են պահանջում: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն կիրականացնի իր պարտքը և թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ»: