25 սեպտեմբերի 2012 - 21:59 AMT
Քաթարի էմիր. Արաբական պետությունները պետք է իրենք միջամտեն Սիրիայի գործերին` առանց սպասելու ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմանը

Արաբական պետությունները պետք է իրենք միջամտեն Սիրիայի գործերին` առանց սպասելու ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմանը: Այս մասին այսօր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Արաբական պետությունները ավելի լավ կանեն միջամտեն Սիրիայում տիրող իրավիճակին` ելնելով ազգային, հումանիտար, քաղաքական և զինվորական պարտականություններից, և անեն հնարավոր ամեն բան, արյունահեղությունը դադարեցնելու համար»:

Նա նաև նշել է «Անվտանգության խորհրդի`իր աշխատանքը կատարելու անկարողությունը»: