26 սեպտեմբերի 2012 - 10:20 AMT
ՖԻՖԱ-ն պատրաստվում է սեմինար անցկացնել 2014թ աշխարհի առաջնության մրցավարների համար

ՖԻՖԱ-ն պատրաստվում է սեմինար անցկացնել մրցավարների համար, որոնք սպասրկելու են 2014թ աշխարհի առաջնության խաղերը, տեղեկացնում է Reuters-ը:

Սեմինարին կմասնակցեն 52 մրցավարներ բոլոր մայրցամաքներից. նրանցից 19-ը ներկայացնում են Եվրոպան: Առավել հայտնի են Ֆելիքս Բրիխը, Վոլֆգանգ Շտարկը(Գերմանիա), Մարկ Կետտենբերգը(Անգլիա), Վելասկո Կարբալյոն(Իսպանիա) և այլք:

Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին և պատմության մեջ առաջինը կլինի: