26 սեպտեմբերի 2012 - 17:25 AMT
«Դոնբաս Արենան» ճանաչվել է EURO-2012-ի լավագույն մարզադաշտ

ՈւԵՖԱ-ի հանձնարարությամբ Ուկրաինայում EURO-2012-ի մրցաշարի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին պարգևներ է հանձնել EURO-2012-ի անցկացման կազմակերպիչներին: Դոնբաս Արենա մարզադաշտը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզադաշտ, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

«Դոնբաս Արենայի» արժանիքը խաղերի անցկացումը բարձր մակարդակով կազմակերպելն էր, որը ներառում է թիմերի և երկրպագուների համար հարմարավետություն, պրոֆեսիոնալ մենեջմենթ, անվտանգության անթերի համակարգ, տեխնիկական և ինժեներային ծառայությունների հստակ աշխատանք: Մենք բոլորս հնարավորություն ենք ունեցել գնահատել մարզադաշտի հիանալի դրենաժային համակարգը Ուկրաինա-Ֆրանսիա խաղի ժամանակ: Ուստի լիովին տրամաբանական է, որ «Դոնբաս Արենան» այս առաջնությունում մրցակից չուներ»,- ասել է Լուբկիվսկին: