26 սեպտեմբերի 2012 - 17:23 AMT
Դամասկոսում դիպուկահարի կրակոցից պարսիկ լրագրող է սպանվել

Այսօր Դամասկոսում սպանվել է իրանցի լրագրող: Ինչպես հաղորդում է անգլալեզու Պրես ՏՎ հեռուստաալիքը, թղթակից Մայա Նասերը սպանվել է դիպուկահարի կրակոցից Դամասկոսից ուղիղ եթեր դուրս գալու ժամանակ:

Երկրորդ լրագրող Հուսեյն Մուրտադան վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ապստամբները հարձակվել են ներկայացուցչության աշխատողների վրա, սպանել մեր թղթակիցներից մեկին, ովքեր մայրաքաղաքում լուսաբանում էին իրադարձությունները»,- ասվում է Պրես ՏՎ-ի հաղորդագրությունում: