26 սեպտեմբերի 2012 - 16:33 AMT
«Հայկական կիբեր բանակ»-ը շնորհավորել է Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը ադրբեջանական կայքերում

«Հայկական կիբեր բանակ»-ն այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ մի շարք ադրբեջանական կայքեր է կոտրել:

Կոտրված կայքերի առաջին էջում զետեղվել է Գուրգեն Մարգարյանի լուսանկարը`«Ծնունդդ Շնորհավոր, Գուրգեն Մարգարյան» գրությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կոտրվել է Բաքվի ջազզ փառատոնի, «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի և մի շարք այլ կայքեր: