26 սեպտեմբերի 2012 - 16:44 AMT
Բրիտանիայի թագուհին` Սիրահարների այգում

Սեպտեմբերի 27-ին` ժամը 16:00-ին, Սիրահարների այգում կբացվեն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60-ամյակին նվիրված նստարաններ: Ինչպես հաղորդում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը, նստարանները տեղադրվելու են Երևանում Բրիտանական դեսպանատան և Պողոսյան պարտեզներ հիմնադրամի նախաձեռնությամբ և խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը: Իսկ հարևանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել Նորին Գերազանցության հետ:

Նախատեսվում է նաև Բրիտանական դեսպանատան աջակցությամբ Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից կառուցված հեծանիվների կայանատեղիի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա կլինեն Սիրահարների այգու և Երևանում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները` դեսպան Քեթի Լիչի գլխավորությամբ: