26 սեպտեմբերի 2012 - 17:20 AMT
Հունգարիան առաջարկել է Հայաստանին առանց նախապայմանների վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Հունգարիայի ԱԳՆ-ը սեպտեմբերի 24-ին դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին ԱԳՆ` առաջարկելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքը, դիվանագիտական նոտայում ընդգծվում է Հունգարիայի շահագրգռվածությունը դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին միակողմանի որոշումն առանց նախապայմանների չեղյալ հայտարարելու մեջ: «Հունգարիայի ԱԳՆ-ն օգտվում է այդ առիթից, որպեսզի հաստատի իր հսկայական հարգանքը Հայաստանի ԱԳՆ նկատմամբ»,- ասվում է նոտայում:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ այդ նոտան դարձել է օգոստոսի 31-ի հայտարարության պաշտոնական պատասխանը, որով Հայաստանը տեղեկացրել է Հունգարիային դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: