Այսօր, ինչպես յուրաքանչյուր չորեքշաբթի, ՀՀ սփյուռքի նախարարությունում քաղաքացիների ընդունելության օրն էր:
Ինչպես հայտնում է ՀՀ սփյուքի նախարարության լրատվական ծառայությունը, նախարարն ընդունեց Հայաստանից և Սփյուռքից ժամանած բազմաթիվ քաղաքացիների:
Տարբեր երկրներից ժամանակ սփյուռքահայերը հիմնականում նախարարին էին փոխանցում շնորհակալական խոսքեր՝ իրենց երկրների հայ համայնքներից` ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած գործունեության վերաբերյալ:
Բազմաթիվ էին Հայաստանում գտնվող այն սիրիահայերը, ում համար շարունակում է առաջնահերթ մնալ աշխատանքի տեղավորման հարցը:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, լսելով յուրաքանչյուր հարցադրում, համապատասխան հանձնարարականներ տվեց նախարարության ստորաբաժանումներին՝ առավելագույն սեղմ ժամկետներում ուսումնասիրել բոլոր խնդիրները, ապահովել դրանց իրականացումը: