26 սեպտեմբերի 2012 - 19:47 AMT
Իսպանիայի իշխանությունները տեղի են համարել ցուցարարների ցրելու համար ոստիկանների կողմից ռետինե փամփուշտների կիրառումը

Իսպանիայի իշխանությունները տեղի են համարել ոստիկանության գործողությունները, որոնք Մադրիդում ցրել են ցուցարներին ռետինե փամփուշտների միջոցով:

Երեքշաբթի օրը Մադրիդում տեղի են ունեցել բյուջեի խիստ տնտեսման միջոցների դեմ ուղղված բողոքի ակցիաներ:

Իսպանիայի ԱԳ նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը տեղական ռադիոյին տված հարցազրույցում ոստիկանության աշխատանքը կոչել է «անթերի», իսկ ցույցը` «ակնհայտորեն անօրինական»:

Երկրի վարչապետ Մարիո Ռախոյն ասել է, որ ստիպված կլինի վարկ վերցնել Եվրամիությունից, եթե երկրի ներսում տարածաշրջանային պարտքերը չափազանց խոշոր լինեն:

Իսպանիայի պետական պարտքի սպասարկման մակարդակը հասել է բյուջեի 6 տոկոսին: Տնտեսագետների խոսքով, 7 տոկոսը վերին սահմանն է, որն Իսպանիան կարող է ինքնուրույն փակել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: