26 սեպտեմբերի 2012 - 20:16 AMT
Մահացել է հանրահայտ երգիչ Էնդի Ուիլյամսը` «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքի կատարողը

Հանրահայտ ամերիկյան երգիչ Էնդի Ուիլյամսը զոհվել է ԱՄՆ-ի իր տանը` 84 տարեկան հասակում, քաղցկեղից: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղելով երգչի ընտանիքին:

Իր երկար կարյերայի ընթացքում, որի ծաղկուն շրջանը 1970-ական թվականներն էին, Էնդի Ուլիլյամսը ձայնագրել է 18 «ոսկե» և 3 «պլատինե» ալբոմ: Առավել հայտնի են նրա 3 հիթեր` Moon River-ը, Born Free-ն և Speak Softly Love-ը: Վերջին երքը «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքն է:

Ուիլյամսը ղեկավարում էր սեփական թատրոնը, որը կոչվում էր Moon River Theater: