26 սեպտեմբերի 2012 - 20:30 AMT
Կանադայում ադրբեջանցիների շնորհիվ ապամոնտաժվել են Հեյդար և Մեհրիբան Ալիևների կիսանդրիները`որպես բռնապետության խորհրդանիշ

Կանադական Նիագարա-օն-դը-Լեյք քաղաքի իշխանությունները ապամաոնտաժել են Հեյդար և Մեհրիբան Ալիևների կիսանդրիները` դրանք համարելով բռնապետությանը նվիրված հուշարձաններ: Այս մասին հաղորդել է կանադական կառավարության Հասարակական պալատի անդամ Հասան Սաֆտարովը, հաղորդում է «Ինտերնետ-գազետան»:

Այդ քայլը ձեռնարկվել է քաղաքային իշխանությունների կողմից` ադրբեջանական ընդդիմության քարոզարշավի արդյունքում, որը այս տարվա մարտին դիմում է ուղարկել քաղաքապետարան և քաղաքի պատասխանատու մարմիններին:

«Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է բռնապետության դեմ: Իսկ աշխարհի ամենաժողովրդական երկրներից մեկում` Կանադայում, Հեյդար Ալիևի պես բռնապետի կիսանդրու առկայությունը վնասում է հենց Կանադայի իմիջին»,-ասվում է դիմում: